ԲԱԶՄԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
Նախնական մասնակցության հայտ
Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիան ստեղծվել է ՕքսԵՋեն հիմնադրամի և Նիդեռլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի համագործակցությամբ:
Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիան միտված է տարբեր հասարակական և քաղաքական փորձառություն ունեցող անհատներին ապահով տարածք տրամադրելուն, վերջիններիս երկխոսության և տարբեր խնդիրների մասին ունեցած ընդհանուր գաղափարների փոխանակման խթանմանը։
Ծրագրի նպատակն է` ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ՝ զինված անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով, որոնք ունեն արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ՝ նպաստելու ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության մշակույթի ձևավորմանը։
Մասնակիցների թիվը՝ 25
Տարիքը՝ 20-35
Ակադեմիայի հաջորդ ընդունելության մեկնարկի մասին լրացուցիչ կտեղեկացվի:







