Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ ձևաչափով են անցկացվում դասընթացները։
Դասընթացներն անցկացվում են հիբրիդային՝ առցանց և դեմառդեմ ձևաչափերով։
Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին։
20-35 տարեկան, քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարադները, կուսակցությունների անդամները, ՔՀԿ ներկայացուցիչները։
Ի՞նչ բաղադրիչներից է կազմված ուսումնական գործընթացը։
Ուսումնական գործընթացը ներառում է դասընթացներ, բանավեճեր, դասախոսություններ և ոչ ֆորմալ հանդիպումներ քաղաքական գործիչների հետ։
Ի՞նչ են ստանում մասնակիցները ծրագրի ավարտից հետո:
Ժողովրդավարության վերաբերյալ հիմնարար գիտելիքներ, հմտություններ և մոտեցումներ:
Քննադատական մտածելակերպ, բանավիճելու և համագործակցելու հմտություններ:
Տարբեր փորձառությամբ և քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների ուժեղ ցանցին միանալու հնարավորություն:
Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի ավարտական վկայական:
Շրջանավարտների համար նախատեսված փոխանակման կամ այլ ծրագրերի մասնակցելու հնարավորություն:
Քանի՞ փուլով է կատարվում մասնակիցների ընտրությունը:
Մասնակիցների ընտրությունը կատարվում է 2 փուլով՝ Դիմում-հայտերի գնահատման փուլ և հարցազրթույցի փուլ:







