Մեր մասին
Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա խթանելու համար երիտասարդների քաղաքական մասնակցությունն ու առաջնորդությունը։
Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիան միտված է տարբեր հասարակական և քաղաքական փորձառություն ունեցող անհատներին ապագով տարածք տրամադրելուն, վերջիններիս երկխոսության և տարբեր խնդիրների մասին ունեցած ընդհանուր գաղափարների փոխանակման խթանմանը։
Ծրագրի նպատակն է՝ ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ՝ զինված անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով, որոնք ունեն արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ՝ նպաստելու ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության մշակույթի ձևավորմանը։
Խնդիրներ


Նպաստել տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության ձևավորմանը, ձևավորել վստահություն և համագործակցություն՝ Հայաստանի տարբեր փորձառությամբ և քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների միջև՝ ուսուցանելու և ուղղորդելու, բանավեճերի, քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։

Մասնակիցներին ուսումնական հագեցած ծրագրով փոխանցել ժողովրդավարության, քաղաքական համակարգերի, առաջնորդության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և մոտեցումներ՝ իրենց համայնքներում և ազգային մակարդակում արդյունավետ առաջնորդներ և ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագովներ դառնալու համար։

Ձևավորել տարբեր փորձառությամբ և քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների ուժեղ ցանց՝ հիմնված վստահության և համագործակցության վրա՝ Հայաստանում երիտասարդների քաղաքական մասնակցության և առաջնորդության կայունության համար։
Հիմնական բաղադրիչ գործողություններ


ուսումնական ծրագրի կազմում․ ծրագիրը կազմված է ժողովրդավարության, քաղաքակական համակարգերի և քաղաքականություն մշակելու թեմաները խորությամբ ուսումնասիրող դասընթացների մի քանի շրջափուլից։

բանավեճեր․ մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու իրենց հմտությունները առնվազն 3 ոչ ֆորմալ բանավեճերի ընթացքում, որոնց կմասնակցեն քաղաքական գործիչներ և քաղաքականություն մշակողներ։

շրջանավարտների ցանցի ստեղծում՝ շարունակելու համար մասնակիցների հետագա ներգրավումը և պահպանելու քաղաքական մասնակցության նրանց հետաքրքրվածությունն ու հանձնառությունը։

հարթակի ստեղծում, որտեղ ցանցի անդամները հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալու և փոխանցելու։







